Վթար Կոտայքի մարզում. կին վարորդը Mercedes-ով կոտրել է գովազդային վահանակը և բախվել ծառին

Վթարի հետևանքով վարորդը և նրա 2 ուղևորները բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Sputnik

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Mercedes E350 մակնիշի 13 LA 300 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան–Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել գովազդային վահանակին, կոտրել այն և առաջ ընթանալով՝ բախվել ծառին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Մասիսում BMW-ի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխային

Մեքենայի ղեկին աղջիկ է եղել։ Վթարի հետևանքով վարորդը և նրա 2 ուղևորները բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության և հետաքննչական բաժնի  աշխատակիցները:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: