«Սահմանադրությամբ է երաշխավորված տարեցների արժանապատիվ ապրելու իրավունքը». Թաթոյան

Թաթոյանը նշել է, որ մարդու իրավունքների միջազգային սկզբունքները ևս պահանջում են լիարժեք երաշխավորել տարեցների իրավունքները, ապահովել նրանց առողջ, լիարժեք և արժանավայել կյանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանը տարեցների միջազգային օրվա կապակցությամբ ուղերձ է հղել։ Նա շնորհավորել է տարեցներին և նշել, որ այսօր ևս մեկ առիթ ունենք ավելի շատ ուշադրություն դարձնելու նրանց, շրջապատելու հոգատարությամբ և ջերմությամբ:

Տարեցների կյանքը լիովին կփոխվի՞. ինչ է խոստանում սոցապ նախարարությունը 420 000 տարեցներին

«Ձեր նկատմամբ ուշադրությունը, արժանապատվության ու իրավունքների նկատմամբ հարգանքը պետք է լինի բոլորիս հոգածության ներքո: Մեր ամենօրյա աշխատանքում մենք պետք է գործադրենք առավելագույն ջանքեր այս արժեքների պահպանման համար, ինչպես նաև ապահովենք ձեր սոցիալական պաշտպանությունը, մասնակցությունը հասարակական կյանքին ու առողջ ծերացումը»,- գրել է նա:

Թաթոյանը նշել է, որ տարեցների հարուստ կենսափորձը, որը նպաստել է մեր հասարակության բազմամյա գործունեությանը, պետք է օրինակ ծառայի երիտասարդ սերնդի համար:

Հայաստանում ծերերի թիվը գերազանցել է 10%–ը. ինչպես կարելի է երիտասարդացնել բնակչությանը

«Դուք մեր պատմական արժեքները կրողը և հասարակական զարգացման կայունությունը պահպանողն ու փոխանցողն եք:Մեր երկրի Սահմանադրությամբ է երաշխավորված տարեցների արժանապատիվ ապրելու իրավունքը: Մարդու իրավունքների միջազգային սկզբունքները ևս պահանջում են լիարժեք երաշխավորել տարեցների իրավունքները, ապահովել նրանց առողջ, լիարժեք և արժանավայել կյանքը»,- ընդգծել է ՀՀ ՄԻՊ-ը:

Հայաստանցի թոշակառուները կպայքարեն համակարգչային բազմամարտում

Թաթոյանը կարևորել է տարեցների իրավունքների պաշտպանությունն ու առնչվող երջանիկ ծերության ապահովումը։

Ընդհանուր մեդալների քանակով տղամարդկանց հավաքականը 3-րդ տեղն է