ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոհանին Երևանում հոկտեմբերի 1-ին կայանալիք երկկողմ բանակցությունների ընթացքում մտադիր են քննարկել Օրմուզի նեղուցում առկա իրավիճակը, ինչպես նաև «միջուկային գործարքի» խնդիրը։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ ԵԱՏՄ անդամ պետությունների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան և Ռուսաստան) առաջնորդներից բացի, հանդիպմանը հրավիրվել են Մոլդովայի նախագահ` որպես Միությանը կից դիտորդ պետության ղեկավար, ինչպես նաև պատվավոր հյուրեր` Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը։ Երևանյան այցի շրջանակում Պուտինը երկկողմ բանակցություններ կանցկացնի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Պեսկովը նշել է, որ 60 օրը, որոնք իրանական կողմը նշել էր միջուկային համաձայնագրի վերաբերյալ իր պարտավորությունների ծավալների կրճատման հետ կապված Թեհրանի հետագա քայլերից առաջ աստիճանաբար լրանում են։ Այդ ամենը մտահոգություն է առաջացնում։
«Դեռ ոչ մի նախաձեռնություն ցանկալի արդյունք չի տալիս և իրավիճակը շարունակում է դժվարին մնալ», – ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը` նեղ և ընդլայնված կազմով։ Նիստի շրջանակում նախատեսվում է ստորագրել ԵԱՏՄ–Սինգապուր ազատ առևտրի մասին համաձայնագիրը։
ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1–ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։ 2019 թվականին միությունը նախագահում է Հայաստանը։