ՌԱԴԻՈ

Միսակյան. «Թավրիզի հայկական հյուպատոսությունը հակակշիռ կլինի Իսրայելում ՀՀ դեսպանությանը»

Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայ-իրանական հարաբերություններին, Իսրայելում ՀՀ դեսպանություն բացելու որոշմանն ու որպես հակակշիռ Թավրիզում ՀՀ հյուպատոսություն բացելու հեռանկարին:
Sputnik
Միսակյան. «Թավրիզի հայկական հյուպատոսությունը հակակշիռ կլինի Իսրայելում ՀՀ դեսպանությանը»

Իրանագետի կարծիքով՝ իրականում հնարավոր է, որ իրանցիներն անհանգստությամբ մոտենան հայ-իսրայելական հարաբերությունների զարգացմանը, սակայն պետք է նշել, որ Հայաստանն անկախ արտաքին քաղաքականություն վարող պետություն է և որպես հակակշիռ իրավունք ունի ու պետք է բոլոր աշխարհաքաղաքական լուրջ խաղացողների և Իսրայելի հետ ունենա բնականոն հարաբերություններ, առավել ևս, որ Իսրայելը Մերևձավոր Արևելքում լուրջ խաղացող է և մեր հակառակորդի ռազմավարական գործընկերն է:  

Փաշինյանն ու Ռոհանին պայմանավորվել են. սառեցված նախագծերը կյանքի կկոչվեն

«Սակայն դա պետք է արվի՝ հաշվի առնելով նաև մյուս աշխարհաքաղաքական ու ռազմավարական նշանակություն ունեցող հարևանների դիրքորոշումները: Օրինակ` Իրանի հետ մենք գրեթե երբեք խնդիրներ չենք ունեցել, Իրանը մեր նկատմամբ պահպանել է բարիդրացիական վերաբերմունքն ու վարել հավասարակշռված քաղաքականություն: Այս համատեքստում մեր պատկան մարմինները նախ պետք է փորձեն օգտագործել ԵԱՏՄ շրջանակը՝ մեծացնելով և առաջընթաց ապահովելով հայ-իրանական հարաբերություններում, որպեսզի ցույց տան, որ փոխգործակցության վրա ընդհանրապես չի ազդի Իսրայելում ՀՀ դեսպանություն ունենալու հանգամանքը»,- նշեց Միսակյանը: 

Իրանագետի կարծիով՝ Հայաստանը կարող է և՛ ԵԱՏՄ-ի, և՛ Եվրոպական Միության ու Սևծովյան ավազանի հետ Իրանին կապող օղակ հանդիսանալ, ուստի եռակողմ, բազմակողմ ձևաչափերում Հայաստանի ներգրավվածությունը կարող է մեր հանդեպ մեծացնել Իրանի վստահությունը, իսկ Թավրիզում հյուպատոսություն ունենալն իրականում կարող է լինել խոշոր քայլ հայ-իրանական դիվանագիտական հարաբերություններում: 

Ռուսաստանի և Իրանի նախագահները Երևանում կքննարկեն «միջուկային գործարքը»

Գարիկ Միսակյանի փոխանցմամբ՝ Արևելյան Ատրպատական նահանգը Իրանի առևտրատնտեսական աշխույժ շրջաններից մեկն է, որտեղ գտնվում է Արազի ազատ տնտեսաական գոտին, որը կարող է միանալ Մեղրու տնտեսական գոտուն:

Պուտինը բանակցություններ կանցկացնի Փաշինյանի ու Ռոհանիի հետ

Բացի այդ, Թավրիզում պատմականորեն ձևավորվել է բավականին հարգանք վայելող հայկական համայնք, որտեղ կա հայկական պատմամշակութային մեծ ժառանգություն, հետևաբար, հայկական ներկայության ավելացումը Թավրիզում կարող է համարվել հայկական դիվանագիտության հաջողություն և մեզ կարևոր դիվիդենտներ բերել: