Կյանքից հեռացել է քանդակագործ Արտո Չաքմաքչյանը

Անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանը 86 տարեկան էր. 2015–ին Երևանում կազմակերպվել էր նրա գործերի ցուցադրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Այսօր առավոտյան կյանքից հեռացել է անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ կրության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Գեղանկարչուհի, քանդակագործ, տիկնիկագործ. ինչպես է գյումրեցի կինը գրավում զբոսաշրջիկներին

«Չաքմաքչյանն ապրում էր Կանադայում, և հենց այնտեղ էլ մահացել է։ Նա 86 տարեկան էր»,– նշեցին նախարարությունից։

Հիշեցնենք, որ 2015–ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում բացվել էր նրա գործերի ցուցադրությունը, որին ներկա էր նաև Չաքմաքչյանը։ Ի դեպ, քանդակագործը Կոմիտասի քանդակների մի ամբողջ շարք ունի` 100–ից ավելի, դրանցից մի քանիսը ցուցադրվել էին Գաֆեսճյանում։ Չաքմաքչյանը խոստովանել էր, որ թուլություն ունի Կոմիտասի նկատմամբ։

Պարզվել է` Ֆրանսիայում 90–ամյա կնոջ խոհանոցի կեղտոտ նկարը Վերածննդի շրջանի գլուխգործոց է

Արտո (Հարություն) Չաքմաքչյանը ծնվել է 1933թ.-ին Եգիպտոսում: 1948թ.-ին ընտանիքով հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան: 1975 թվականից ապրում է Կանադայի Մոնրեալ քաղաքում: Արտո Չաքմաքչյանը քանդակագործության ասպարեզում համարվում է էքսպրեսիվ կերպավորման մեթոդի հիմնադիրներից մեկը: Այդ մեթոդով նա քանդակել է Կոմիտասի, Կոստան Զարյանի, Առնո Բաբաջանյանի դիմաքանդակները, «Ազատություն» քանդակը։ Նա նաև դեկորատիվ-կիրառական քանդակագործության հռչակավոր վարպետներից է, ստեղծել է «Սասունցի Դավիթ», «Բերքահավաք» քանդակները։ Նրան մեծ համբավ են բերել «Կոմիտաս» և «Ապրիլյան հուշակոթող» վեհաշուք հուշարձանները։

Գրիգորյան. «Չեմ կարծում` Հայաստանում կարողանան պարզել` սա օրիգինալ Այվազովսկի է, թե ոչ»

2010թ.-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է Արտո Չաքմաքչյանի քանդակների ցուցահանդեսը: