Յուրա Իվանյանը Քննչականում նոր վարչություն կղեկավարի

ՀՀ ՔԿ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ է նշանակվել Ռոբերտ Ադիլխանյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Քննչական կոմիտեի գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանն ազատվել է պաշտոնից` նշանակվելով մեկ այլ պաշտոնում։ Այս մասին հայտնում է ՔԿ–ի պաշտոնական կայքը։

Յուրա Իվանյանն ու Սամվել Ավետիսյանն ազատման դիմո՞ւմ են գրել

«Իվանյանը նշանակվել է քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Յուրա Իվանյանն Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարն էր։ Նրա նկատմամբ ծառայողական քննություն էր նշանակվել ու նա հրաժարվել էր պաշտոնից։

Ի դեպ, ՀՀ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

Նաիրա Հարությունյանն իր Facebook-յան էջում պարզաբանել է, որ Իվանյանին նոր պաշտոնի չեն նշանակել, պարզապես նրա ղեկավարած վարչությունն անվանափոխվել է և այդ վարչության կազմից առանձնացվել է կիբեռհանցագործությունները, պայմանավորված այն հանգամանքով, որ Կոմիտեի կազմում ստեղծվել է նոր՝ Կիբեռհանցագործությունների քննության վարչություն:

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Ռոբերտ Ադիլխանյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ քրեական գործերի քննության աջակցության վարչության պետի պաշտոնից:

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել

Բացի այդ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով՝  ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Մելիքյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնից:

ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության հատուկ հանձնարարությունների և կազմակերպական-վերլուծական վարչության պետ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Գագիկ Գևորգյանը։ Իսկ ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Հարոյանը:

Կոմիտեի` հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Արա Մկրտչյանը։ Նա մինչ այդ զբաղեցնում էր ՔԿ–ի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնը: