ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ պաշտոնական Կիևի ձևակերպումները չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բոլոր ձևակերպումները, որոնք հակասում են միջնորդության միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևակերպումներին և միակողմանի բնույթ են կրում, չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին», - նշեց Նաղդալյանը:
Հիշեցնենք՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել Արցախ, Աբխազիա կամ Հարավային Օսեթիա այցելությունների կարգի մասին` վերահաստատելով ավելի վաղ արված հայտարարությունը։
Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է Իլհամ Ալիևին
Կիևը զգուշացրել էր իր քաղաքացիներին՝ Արցախ, Աբխազիա կամ Հարավային Օսեթիա այցելելիս առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ։
Խաղաղության փոխարեն մենք պատերազմի թաքնված սպառնալիքներ ենք լսում Ադրբեջանից. Փաշինյան