Թվային տեխնոլոգիաները կօգնեն ԵԱՏՄ տնտեսություններին «չվախենալ» իրարից. Նաումով

Թվային տեխնոլոգիաները թույլ կտան ավելի լավ պլանավորել շուկաները և սերտիֆիկացման տվյալների փոխանակում իրականացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Թվային տեխնոլոգիաները կօգնեն ԵԱՏՄ տնտեսություններին չառանձնանալ միմյանցից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ինտեգրացիոն հետազոտությունների և կոմունիկացիաների եվրասիական կենտրոնի» գլխավոր տնօրեն Ստանիսլավ Նաումովը։

Թվային հարթակները կօգնեն ԵԱՏՄ երկրների կառավարություններին ավելի լավ պլանավորել իրենց շուկաները։ Դա թույլ կտա խուսափել գերարտադրությունից և վեճերից, որոնք արդեն տեղի են ունեցել միության հանրապետությունների միջև (օրինակ` Ռուսաստանի և Բելառուսի միջև կաթնամթերքի վերաբերյալ)։

«Սինգապուրյան հրաշքի» գաղտնիքը. ինչպես մեր երկիրը պետք է հայաֆիկացնի այն

«Եթե երկրները տեղեկություն փոխանակեն, թե որքան ապրանք են մտադիր արտադրել, դա թույլ կտա հարաբերություններ չպարզել և չխլել շուկաները իրար ձեռքից։ Այլապես կստացվի, որ մենք բացում ենք դրանք երրորդ երկրների համար և ոչնչացնում մեր միությունը որպես այդպիսին», – հայտարարեց Նաումովը։

Մյուս կարևոր հարցերից է ապրանքների ստուգումը. որքան դրանք քիչ են, այդքան ավելի արագ է առևտուրն իրականացվում։ Սակայն դրա համար պետք է հնարավորինս մանրակրկիտ ստուգել ապրանքն ուղարկման կետում։

Օրինակ`Ղրղըզստանի հետ քննարկվում էին Ռուսաստան գնացող մսամթերքի սանիտարական ստուգումներին առնչվող հարցեր։ Այստեղ թղթաբանությունը պարզեցնելու համար, ղրղըզական կողմից համապատասխան մակարդակի սերտիֆիկացում է անհրաժեշտ։ Սերտիֆիկացմամբ զբաղվող լաբորատորիաների հավատարմագրումը և նրանց եզրակացության ուղարկումը կարելի է արագացնել թվային հարթակների օգնությամբ։

Իրանի և ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտին կսկսի գործել հոկտեմբերի վերջին. Ռոհանի

«Այսպես, թե այնպես, եթե մի երկրի ներսում խնդիր կա, այն պետք է քննարկվի համատեղ հարթակում։ Քանի որ չի կարելի ասել`Ղրղըզստանը Ռուսաստան է մսամթերք արտահանում, դա Հայաստանի գործը չէ։ Եթե մենք խոսում ենք միասնական կանոնների մասին, ապա միասին էլ պետք է քննարկենք դրանք», – ավելացրեց նա։

Սա աղետ է. մենք չենք դիմանա մրցակցությանը. Տիգրան Սարգսյան

Ապրանքների փոխադրման հարցում խոչընդոտների վերացումը գլխավոր թեման է, որը քննարկվել է «Եվրասիական մայրցամաքի տարանցման ներուժը» թեմայով միջազգային համաժողովի ընթացքում։ Այդ հարցերը կքննարկվեն նաև վաղը, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որը կանցկացվի Երևանում ԵԱՏՄ երկրների ղեկավարների մասնակցությամբ։