Պուտինը բանակցություններ կանցկացնի Փաշինյանի ու Ռոհանիի հետ

Ռուսաստանի նախագահը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և երկկողմ հանդիպումներ կանցկացնի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով կժամանի Երևան։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պեսկովը պատասխանել է Պուտինի և Քոչարյանի հնարավոր հանդիպման մասին հարցին

Այցի շրջանակում Պուտինն առանձին բանակցություններ կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։

Երևանը պատրաստ է ջանքեր գործադրել, որպեսզի ԵԱՏՄ–ն արտաքին շուկաներ մուտք գործի

Նիստին կմասնակցեն ոչ միայն ԵԱՏՄ ղեկավարները, այլ նաև Սինգապուրի, Իրանի և Մոլդովայի առաջնորդները։

Սևանից մինչև «Թումո». ինչպես է Երևանը պատրաստվում ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը և ոչ միայն