Լուկաշենկոն Հայաստան է գալիս

Բելառուսի նախագահը Հայաստանում կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին: Օրակարգը, որը մտադիր են քննարկել պետությունների ղեկավարները, ներառում է մոտ 15 հարց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 30–ին կժամանի Հայաստան` Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու համար։ Այդ մասին հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

Փաշինյան vs Լուկաշենկո. ՀԱՊԿ–ի գործունակությունը

«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 30–ից հոկտեմբերի 1–ը աշխատանքային այց կկատարի Հայաստան», – ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա նեղ և ընդլայնված կազմերով, իսկ նիստի օրակարգը ներառում է մոտ 15 հարց։

Ինչ պետք է իմանա իրավաբանական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից ավտոմեքենա ներմուծելիս

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը ստորագրվել է 2014թ–ի մայիսի 29–ին և ուժի մեջ է մտել 2015թ–ի հունվարի 1–ին։ Միության անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Ռուսաստանը։