200 մլրդ դրամով ավելի. կառավարությունը հավանություն է տվել 2020-ի պետական բյուջեի նախագծին

ՀՀ 2020 թ. պետբյուջեն եկամուտների գծով կազմում է 1,697,618,538.8 հազար դրամ, ծախսերի գծով՝ 1,880,186,389.8 հազար դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 182,567,851.0 հազար դրամ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր դռնփակ նիստում, փակ ռեժիմով հաստատել է հաջորդ` 2020թ–ի բյուջեի նախգիծը։

Կառավարոթյան կայքում հրապարակված նախագծի համաձայն, հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով Հայաստանի հանրապետության եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 697մլրդ 618 մլն 538հազար 800 դրամ, ծախսերը 1 տրիլիոն 880 մլրդ, 186 մլն, 389հազար 800 դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 182մլրդ 567մլն 851 հազար դրամ:

Աշխատավարձե՞րը բարձրացնել, թե՞ ջրի խողովակը նորոգել. տնտեսագիտական կարծիքներ`բյուջեի մասին

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը, 2020 թ.–ի համար ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսել է 4 +/-1.5 տոկոս գնաճ, որն էլ հաշվի է առնվելու հաջորդ տրվա դրամավարկային քաղաքականությունը մշակելիս։

Կառավարության հաստատած 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը կներկայացվի խորհրդարան` քննարկման ու ընդունման համար։  Նշենք, նաև, որ կառավարությա պաշտոնական տեղեկատվության համաձայն, դռնփակ նիստը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Համեմատության համար նշենք, որ 2019թ–ի բյուջեի եկամտային մասը շուրջ 200 մլրդ դրամով պակաս էր ու կազմում էր 1 տրիլիոն 496 մլրդ 463 մլն 122 հազար 300 դրամ։
Ծախսերը նույնպես ավելի քան 200 մլրդ–ով զիջում էին 2020թ–ի ցուցանիշին` կազմելով 1 տրիլիոն 648 մլրդ 063մլն 122 հազար 300 դրամ։ Իսկ դեֆիցիտը` հակառակը` 2020թ–ին շուրջ 30 մլրդ–ով ավելի շատ է, քան 2019-ին էր։ Ընթացիկ տարվա բյուջեի դեֆիցիտը 151մլրդ 600 մլն դրամ է` հաջորդ տարվա 182. 5 մլրդ–ի փոխարեն։