Երևանում 24–ամյա երիտասարդի են դանակահարել

Պուշկին փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է երիտասարդի դանակահարությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Երեկ գիշեր դանակահարություն է տեղի ունեցել մայրաքաղաքի կենտրոնում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Պուշկինի փողոցից Երևանի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել 24-ամյա մի երիտասարդ, որի մարմնի տարբեր մասերին դանակի հարվածներից առաջացած վնասվածքներ են եղել։

Կրակոցներ և դանակահարություն Աղավնատուն գյուղում. կան վիրավորներ

Ըստ շրջանառվող լուրերի` հենց Պուշկինի փողոցում էլ վեճ է տեղի ունեցել, որը հանգուցալուծվել է մասնակիցներից մեկի դանակահարությամբ։

Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները։

Մանրամասներ Գյումրիում կատարված դանակահարությունից. հարուցվել է քրեական գործ