Քոչարյանը դեռ հիվանդանոցում է. «Իզմիրլյանի» տնօրենը բացատրեց` ինչու

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենը պատմեց պատճառների մասին, որոնց հիման վրա Հայաստանի նախկին նախագահը տեղափոխվել է հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մինչև հիմա մնում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, ուր նա տեղափոխվել էր երկուշաբթի առավոտյան։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեց հիվանդանոցի տնօրեն Արմեն Չարչյանը։

Ռոբերտ Քոչարյանը բուժզննում է անցել «Իզմիրլյան» կենտրոնում

«Հիմա Քոչարյանը բուժզննում է անցնում մեզ մոտ։ Ես հասկանալի պատճառներով չեմ կարող ասել, թե նա կոնկրետ ինչ խնդիրներ ունի։ Եվ դա վերաբերում է ոչ միայն նրան, այլև բոլորին»,- ասաց Չարչյանը։

«Ինչո՞ւ մի դեպքում քրգործ հարուցվեց, իսկ մեր դեպքում` ոչ». Քոչարյանի գործով նախկին դատավոր

Պատասխանելով մեր հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահը դեռ որքան կմնա հիվանդանոցում, Չարչյանը պատասխանեց, որ դա կախված է հետազոտությունից։ Եթե հարկ լինի, որ Քոչարյանը մնա` նա կմնա։

«Աղվան Հովսեփյանը պետք է վկայություն տա` առանց դռները պաչպչելու». Քոչարյան

Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 20-ին մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: