ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է ուրուգվայցի Պաբլո Կուեվասի հետ խաղում` անցնելով Պեկինի մրցաշարի երկրորդ փուլ։
Խաչանովն առաջին փուլի խաղում 6:2, 7:6 (9:7) հաղթել է ուրուգվայցի Պաբլո Կուեվասին։ Խաղը տևել է 1 ժամ 31 րոպե։
Երկուշաբթի ֆրանսիացի Ժերեմի Շարդիի և իտալացի Մարկո Չեկինատոյի հանդիպումից հետո կորոշվի, թե ում հետ կխաղա Խաչանովը։
Պեկինի թենիսի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 3,5 միլիոն դոլար։