Իրանի և ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտին կսկսի գործել հոկտեմբերի վերջին. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարևորել է ԵԱՏՄ–ի հետ համագործակցության կարևորությունը` ԱՄՆ ճնշումների պայմաններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. ԵԱՏՄ–ի հետ Իրանի ազատ առևտրի գոտին կսկսի գործել հոկտեմբերի 27-ից։ Այս մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց այսօր Հայաստան մեկնելուց առաջ։

Պուտինը բանակցություններ կանցկացնի Փաշինյանի ու Ռոհանիի հետ

Ռոհանին հրավիրված է մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը կկայանա Երևանում հոկտեմբերի 1-ին։

Ինչպես գրված է Իրանի նախագահի կայքում, Ռոհանին նշել է, որ ԵԱՏՄ–ի հետ պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո հարյուրավոր իրանական ապրանքների դեպքում կկիրառվի հատուկ արտոնյալ պայմաններ։

Նրա խոսքով` երկիրն առաջին անգամ է միանում տարածաշրջանային տնտեսական միությանը, և դա շատ կարևոր քայլ է այն պայմաններում, երբ ԱՄՆ–ն մեծ ճնշում է գործադրում Իրանի վրա։

Ռոհանին նշել է, որ այցի ընթացքում  նաև երկկողմ բանակցություններ կանցկացնի։ Մասնավորապես, նախատեսված են Իրանի նախագահի հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Բացի այդ, Ռոհանին մտադիր է հանդիպել Ռուսաստանի, Ղազախստանի նախագահների, ինչպես նաև Սինգապուրի վարչապետի հետ։

Հասան Ռոհանին հայտնել է` որ դեպքում ամերիկացիների հետ երկխոսության կգնա

«Մասնակցությունն այս գագաթնաժողովին հնարավորություն է հանդիպելու մյուս երկրների առաջնորդներին.  և՛ նրանց հետ, ովքեր արդեն իսկ ԵԱՏՄ անդամ են, և՛ նրանց, ովքեր պատրաստվում են միանալ  ԵԱՏՄ-ին», – ասել է Իրանի նախագահը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը`  նեղ և ընդլայնված կազմով։ Նիստի շրջանակում նախատեսվում է ստորագրել ԵԱՏՄ–Սինգապուր ազատ առևտրի մասին համաձայնագիրը։

ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում  է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1–ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։ 2019 թվականին միությունը նախագահում է Հայաստանը։