ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ բանակցությունները կավարտվեն մինչև տարեվերջ։ Այդ մասին լրագրողներին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանը բանակցություններում ինչ–որ թեմաներ բարձրացնելու և քննարկելու դժվարություններ չունի։
«Մենք նման դժվարություններ չունենք», – հայտարարեց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ 2019թ–ից սահմանին ռուսական գազի գինը Հայաստանը 150 դոլարից բարձրացել է մինչև 165 դոլար` 1000 խորանարդ մետրի համար, բայց վերջնական սպառողների համար գինն առայժմ չի փոխվել։
Գազի ու էլեկտրաէներգիայի կորուստների թիվը նվազել է. Փաշինյանը թվեր է հրապարակել