«Զվարթնոց» օդանավակայանում առաջինը վայրէջք կատարեց Մոլդովայի առաջնորդ Իգոր Դոդոնի ինքնաթիռը: Մոլդովան ԵԱՏՄ-ում ունի դիտորդի կարգավիճակ:
Այնուհետև ժամանեց Ղրղըզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը, որին հաջորդեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ինքնաթիռը:
Երեկոյան Հայաստան ժամանեցին Ղազախստանի առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Իրանը ԵՏՄ անդամ չէ, բայց նախագահը մասնակցելու է կազմակերպության ընդլայնված նիստին: Օդանավակայանում հյուրերին դիմավորեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Թե ինչպես են Երևանում դիմավորել ԵԱՏՄ բարձրագույն նիստի մասնակիցներին, առաջարկում ենք դիտել Sputnik Արմենիայի լուսանկարիչ Ասատուր Եսայանցի օբյեկտիվից։