«Ինչից փախչում ես, գլխիդ ա գալիս». Օկսի Ավդալյանի նոր տեսահոլովակը ռեկորդ է սահմանել

Վերջերս հայտնի դարձած երգչուհու տեսահոլովակները հայկական յութուբյան իրականության մեջ նոր ռեկորդներ են սահմանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ,29 սեպտեմբերի— Sputnik. Սկսնակ երգչուհի Օկսի Ավդալյանն Instagram-ի էջում հրապարակել է իր նոր «Գլխիս եկել ա» երգի տեսահոլովակը և շնորհակալություն հայտնել երկրպագուներին, որ 8 օրվա ընթացքում այն դիտումների քանակով նոր ռեկորդ է սահմանել` հավաքելով 1 000 000 դիտում:

«Որ ասեմ՝ ինչքան շատ եմ յուրաքանչյուրիդ շնորհակալ, չեք հավատա։ Դուք ինձ աշխատելու, նորը անելու ու տեղում չկանգնելու ուժ եք տալիս։ Իսկ անհարկի նեգատիվը տարածողներին միայն մի բան կասեմ՝ հիշեք, որ էն ինչից փախչում ես, գլխիդ ա գալիս։ Այնպես որ շարունակեք թաքուն քթի տակ երգել «եկե-եկե-եկել ա» ու միաժամանակ վատ մեկնաբանություններ գրել կեղծ էջերից»,-գրել է երգչուհին:

Նոր ռեկորդ հայկական յութուբում. Օկսի Ավդալյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին

Հիշեցնենք, որ Օկսի Ավդալյանն արդեն 4 տեսահոլովակ ունի: Նրա «Սերս մեղք եմ համարելու » երգի տեսահոլովակը YouTube-ի  իր պաշտոնական ալիքում  հավաքել է ավելի քան 10 միլիոն դիտում: