ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Իտալիայի առաջնության 6-րդ տուրի «Ռոմա» -«Լեչե» հանդիպումն ավարտվեց Հենրիխ Մխիթարյանի թիմի հաղթանակով։
Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով` 0։1։
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս խաղի ընթացքում իր առաջին գոլային փոխանցումը կատարեց իտալական թիմի կազմում։
Նրա փոխանցումից հետո հռոմեացիների բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն գրավեց «Լեչեի» դարպասն ու 56-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը։
Ի դեպ, դրանից առաջ Մխիթարյանն ինքը կարող էր դառնալ գոլի հեղինակ, սակայն վրիպեց։ Նա նաև խաղի 25-րդ րոպեին դեղին քարտ ստացավ:
Խղճաց Մխիթարյանին. Ֆոնսեկան ասել է, թե ինչը պետք է շտկել «չոր» պարտությունից հետո
80-րդ րոպեին հաշիվը կարող էր կրկնապատկել սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը, սակայն նա չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։
87-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվեց։ Նա աճուկի վնասվածք էր ստացել։
Այս հանդիպումից հետո «Ռոման» 11 միավորով բարձրացավ և հայտնվեց 5-րդ հորիզոնականում։ Մեկ միավոր հետ է «Լացիոն», որը 4։0 հաշվով հաղթել է «Ջենոային»։ Չորրորդ տեղում ընթացող «Նապոլին» ունի 12 միավոր։