ՌԱԴԻՈ

Իշխանյան. «Հայաստանում շարունակվում ու խրախուսվում է բռնության մշակույթը»

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելու թեմային։
Sputnik
Իշխանյան. «Հայաստանում շարունակվում ու խրախուսվում է բռնության մշակույթը»

Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ չնայած տարաբնույթ ելույթներին, այդուհանդերձ Հայաստանում շարունակվում և խրախուսվում է բռնության մշակույթը. մարդիկ պատրաստ են քաղաքական հակառակորդներին տարբեր պիտակավորումներով ու լուտանքներով վարկաբեկել: Ըստ նրա՝ մի կողմից դատավորի հետ կապված միջադեպը կարելի է դիտարկել որպես մեկ ընդհանուր միտում, մյուս կողմից` ոտնձգություն կոնկրետ անձեռնմխելի անձի, պաշտոնի նկատմամբ:

«Այն, ինչ կատարվեց դատավորի հետ, իսկապես նվաստացնող արարք էր, սակայն դա բռնություն չէի որակի: Իրավական պետությունում նման արարքի համար անձը պետք է ենթարկվի պատասխանատվության, բայց այստեղ հարց է առաջանում՝ ինչու՞ ընտրովի: Այն դատավորների նկատմամբ, որոնք իրենց սիրելի իշխանության հետ են, վերաբերմունքն այլ է, իսկ նրանք, ովքեր բարյացակամ չեն, նրանց մասին ինչ ասես` գրում են»,-նշում է Ավետիք Իշխանյանը:

Հելսինկյան կոմիտեի նախագահի համոզմամբ՝ շատ հեշտ է վերոհիշյալ դատավորի հետ կապված միջադեպը քննադատել, այպանել, քրեական գործ հարուցել՝ կարծես մոռանալով, թե ինչ է կատարվել դրանից առաջ:

Աննա Դանիբեկյանին նսեմացնելու քրգործով նոր զարգացումներ կան. նախարարն էլ արձագանքեց

Եթե ոստիկանին լակոտ անվանելու համար քրեական գործ չի հարուցվում, ապա այս դեպքն էլ կարելի է համարել տրամաբանական շարունակություն: Ի վերջո, այս ամենի գլխավոր պատճառը, ըստ Իշխանյանի, բռնության մշակույթն է:

«Ինչո՞ւ մի դեպքում քրգործ հարուցվեց, իսկ մեր դեպքում` ոչ». Քոչարյանի գործով նախկին դատավոր

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 20:15-ի սահմաններում մի խումբ անձինք հետապնդել են Աննա Դանիբեկյանին և անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձել հոգեբանական ճնշման ենթարկել նրան: Դանիբեկյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրգործը քննող ներկայիս դատավորն է։

Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած երիտասարդը ձերբակալվել է