Ի՞նչ են զրուցել ՀՀ նախագահը և Մխիթարյանը հանդերձարանում. Սարգսյանը լուսանկար է հրապարակել

ՀՀ նախագահն իր ներկայությամբ ոգևորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Instagm-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

Հենրիխն ու 13 լեգեոներները․ ովքեր են հրավիրվել Հայաստանի հավաքական

«Ամեն ինչ առջևում է, հանդերձարանում Հենրիխի հետ զրուցեցինք Ռոմայի և Հայաստանի հավաքականի առաջիկա հաղթանակներից»,-լուսանկարին կից գրել է նախագահը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որն աշխատանքային այցով Իտալիայում էր, հենց մարզադաշտում դիտել էր  Իտալիայի ֆուտբոլի առաջնության «Ռոմա» - «Ատալանտա» հանդիպումը։

Մխիթարյանի ֆանտաստիկ նորամուտը «Ռոմա». մարզիչը գոհ է, երկրպագուները` նույնպես

Մխիթարյանի թիմն Իտալական Ա սերիայի 5-րդ տուրի շրջանակում 0։2 հաշվով պարտվեց «Ատալանտային»:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դաշտ էր դուրս եկել 65-րդ րոպեին: