Հայաստանի 19 համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների գրեթե կեսը

Համայնքներից 12-ում ընտրում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անց են կացվում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 Սեպտեմբեր — Sputnik. Հայաստանի 19 համայնքում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը, նախնական տվյալներով, կազմել է 48.72 տոկոս։

Հայաստանի 19 համայնքում ավարտվեցին ՏԻՄ ընտրությունները. սկսվել է ձայների հաշվարկը

Այդ մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ:

Նշված համայնքներից 12-ում ընտրում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անց են կացվում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: