Հայաստանի 19 համայնքում ավարտվեցին ՏԻՄ ընտրությունները. սկսվել է ձայների հաշվարկը

Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների` ընտրելու իրավունք ունեցողների թիվը կազմում է 44339 մարդ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի 19 համայնքներում ժամը 20:00-ի դրությամբ ավարտվել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը, բոլոր ընտրատեղամասերը փակվել են և սկսվել է ձայների հաշվարկը։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ի մամուլի ծառայությունից:

Ժամը 17.00-ի դրությամբ ընտրության իրավունք ունեցող 44 339 քաղաքացիներից  ընտրություններին մասնակցել է 17 379 ընտրող ( 39.20 տոկոս):

Զարթոնքում հնչած կրակոցներն ու վեճը նախապատմություն ունեն. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում

Արարատի մարզի Արևաբույր համայնքում քվեարկության իրավունք ունեցող 952 քաղաքացիներից 17.00-ի դրությամբ քվեարկել է 483 ընտրող (50.74 տոկոս)։

Մրգանուշում 916–ից ընտրությանը մասնակցել է 513 ընտրող (56.00 տոկոս)։ Արտաշատում քվեարկության իրավունք ունեցող 21 715 քաղաքացիներից քվեարկել է 7 121 ընտրող (32.79 տոկոս)։

Արմավիրի Փարաքար համայնքում  6852 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 2278-ը կամ 33.25 տոկոսը։ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում 1530 ընտրողից իրենց քաղաքացիական պարտքը կատարել էին 741–ը (48.43 տոկոս)։ Զարթոնքում քվեարկության իրավունք ունեցող 1586 քաղաքացիներից քվեարկել է  932 ընտրող (58.76 տոկոս)։

Գյուղապետները կեղծել են ստորագրությունները, յուրացրել գյուղացիների սոցօգնությունը

Կրկին Արմավիրի մարզում գտնվող Տանձուտ գյուղում քվեարկության իրավունք ունեցող 1551 քաղաքացիներից քվեարկել է 807 ընտրող (52.03 տոկոս)։ Նոր Կեսարիայում քվեարկության իրավունք ունեցող 1200 քաղաքացիներից քվեարկել է  654 ընտրող (54.50 տոկոս)։

Ղազարավանում 410 ընտրողներից քվեարկել են 239–ը (58.29 տոկոս)։ Շղարշիկում քվեարկության իրավունք ունեցող 403 քաղաքացիներից քվեարկել է  73 ընտրող (18.11 տոկոս)։ Գեղարքունիքում 1397 ընտրողից 628-ն են մասնակցել քվեարկությանը (44.95 տոկոս)։ Լճափում` 878 -ից քվեարկությանը մասնակցել է 472-ը (53.76 տոկոս)։ Վանեվանում 261 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 193-ը (73.95 տոկոս)։

Կրակոցների տակ ապրող հավատքը. Չինարիի եկեղեցին` հայ–ադրբեջանական պայքարի լուռ վկան է

Լուսաղբյուր գյուղում 805 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 281-ը (34.91 տոկոս)։ Լոռու մարզի Եղեգնուտ համայնքում 647 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 301-ը (46.52 տոկոս)։Չկալով համայնքում` 134–ից 71-ը (52.99 տոկոս)։ Գետափում 668 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 381-ը (57.04 տոկոս)։ Սարիգյուղում` 993-ից 377 -ը (37.97 տոկոս)։ Իսկ Խաշթառակում 1441 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 834-ը կամ ընտրողների 57.88 տոկոսը։

Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում հրապարակված տվյալների համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել 36 տղամարդ: Համայնքի ավագանու թեկնածուների թիվը կազմում է 99 մարդ (87 տղամարդ, 12 կին): 144 դիտորդ հետևել են ընտրությունների ընթացքին: ԶԼՄ ներկայացուցիչների թիվը կազմել է 131 մարդ:

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել  Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ:

Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անց են կացվում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Ծովակ գյուղի 23 տարվա գյուղապետն` ամբաստանյալի աթոռին. գործն ուղարկվել է դատարան

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել էին ընտրությունների համար ձևավորված բոլոր 33 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների գրանցման նպատակով գործածվող բոլոր 75 տեխնիկական սարքավորումներն անխափան տպել են գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքները: