Արմավիր - Արտենի ճանապարհին ավտոբուսը բախվել է ԿԱՄԱԶ-ին. կա զոհ և 10 վիրավոր

Վիրավորներից 6-ը տեղափոխվել են Արմավիրի, իսկ 4-ը Թալինի բժշկական կենտրոններ։ Տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Արմավիր - Արտենի ավտոճանապարհին այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 10–ը` վիրավորվել։

«Արդշինբանկի» կառավարիչը 122 մլն դրամ է հափաշտակել և փախուստի դիմել

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, ժամը 19:30-ի սահմաններում, ՊԱԶ մակնիշի ավտոբուսը, Արտենի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում բախվել է ԿԱՄԱԶ մակնիշի բեռնատարին կցված թնդանոթին:

Այս պահին ոստիկանները պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ինչպես Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, վիրավորներից 6-ը տեղափոխվել են Արմավիրի, իսկ 4-ը Թալինի բժշկական կենտրոններ։ Տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Նիկողոսյանը խոստանում է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն։