Երևանի փողոցներից մեկի ջրանցքում հայտնաբերվել է 83-ամյա տղամարդու դին

Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Արտակարգ դեպք է գրանցվել Երևանում։ Սեպտեմբերի 28-ին, ժամը 19:14-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Այվազովսկու փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքում նկատվել է տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Վրաերթ Կոտայքի մարզում. 5-ամյա երեխան հիվանդանոցում է

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը»,-նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Փրկարարներն Արին-Բերդի փողոցի թիվ 7 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքում (մոտ 3 մ խորությամբ) հայտնաբերել են 83-ամյա Ռազմիկ Պ.-ի դին:

Վայոց Ձորում 1-ամյա երեխան ընկել է ջրատարը. փրկարարները դուրս են բերել երեխայի դին

Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: