Վրաերթ Կոտայքի մարզում. 5-ամյա երեխան հիվանդանոցում է

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Աբովյան բժշկական կենտրոն, որտեղից ժամանած բժիշկների խումբը երեխային տեղափոխել է հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ 29 սեպտեմբերի - Sputnik. Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 12:40-ի սահմաններում Օհանավան գյուղի բնակիչ, 28-ամյա Վահե Գրիգորյանը իր վարած Opel մակնիշի 35 NZ 487 համարանիշի ավտոմեքենայով Կոտայքի մարզում Արգել գյուղի ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտուց հանկարծակի ճանապարհը անցնող, նույն գյուղի բնակիչ, 5-ամյա Ա. Մ.-ին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վայոց Ձորում 1 տարեկան երեխան ընկել է ջրատարը. փրկարարները դուրս են բերել երեխայի դին

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Աբովյան բժշկական կենտրոն, որտեղից ժամանած բժիշկների խումբը երեխային տեղափոխել է հիվանդանոց:

Երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։

Ըստ աղբյուրի` վարորդն աշխատում է ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում՝ որպես տեսուչ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: