Վայոց Ձորում 1 տարեկան երեխան ընկել է ջրատարը. փրկարարները դուրս են բերել երեխայի դին

Տեղում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 20 փրկարար, ոստիկանության 20 աշխատակից և քաղաքացիներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ 29 սեպտեմբերի - Sputnik. Փրկարարները երեկ Վայոց Ձորի Վայք քաղաքի մայր ջրատարից դուրս են բերել 1 տարեկան երեխայի (Արամ Թ.-ի.) դին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պատահար Իսակովի պողոտայում. կան տուժածներ

«Սեպտեմբերի 28-ին, ժամը 18:42-ին «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Վայոց Ձորի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու առաջին նրբանցքում կորել է 1 տարեկան երեխա (հավանաբար ընկել է տանը հարակից ջրանցքը). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր է մեկնել փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Սկեսուրը դանակահարել է 25-ամյա հարսին. հարսը հիվանդանոցում է, սկեսուրը` մեկուսարանում

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 20 փրկարար, ոստիկանության 20 աշխատակից և քաղաքացիներ: