ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի –Sputnik. Իսպանացի Կերման Լեխարագայի (Kerman Lejarraga) հետ մենամարտում hայազգի բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը պահպանեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կիսամիջին քաշային կարգում:
Ավանեսյան– Լեխարագա ռևանշն տեղի ունեցավ այսօր` սեպտեմբերի 28-ին Իսպանիայի Բիլբաո քաղաքում։
Առաջին իսկ ռաունդում Ավանեսյանը երկու անգամ Լեխարագային նոկդաունի ենթարկեց, որից հետո մրցավարը որոշեց, որ իսպանացին «պատրաստ է» և դադարեցրեց մենամարտը` հաղթանակը շնորհելով հային։
Նշենք, որ բռնցքամարտիկները մրցել էին 2019 թվականի մարտին։ Այն ժամանակ Ավանեսյանը կարողացավ հաղթանակի հասնել 9-րդ ռաունդում։