Նազենի Հովհաննիսյանը բացահայտել է իր կազմվածքի գաղտնիքը

Ճանաչված դերասանուհին խորհուրդ է տալիս շատ ջուր խմել ու C վիտամին օգտագործել: Նա նաև նշել է, թե որն է աշխարհի լավագույն դիետան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ 29 սեպտեմբերի - Sputnik. Հայտնի դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս առողջ ապրելակերպով զբաղվել: Նա այս մասին գրել է Instagram–ի իր էջում՝ հրապարակելով գեղեցիկ կազմվածքն ընդգծող լուսանկար։

«Ես հասկացել եմ. աշխատանքը լավագույն «դիետան» է, «սպորտն» ու « նիհարելու» ամենագործուն տարբերակն ինձ համար: Հ.Գ. Մի խմեք կեղծ ու թունավոր, կասկածելի ծագման ու կեղծ գովազդներով խառը բաներ: Շատ, շատ ջուր խմեք ու վիտամին C ( ցանկալի է բնական տարբերակով) ու ամեն ինչ կկարգավորվի»,-լուսանկարին կից գրել է նա:

Իսկ դու ի՞նչ ես թաքցնում քո հեռախոսում․ «Անհայտ բաժանորդ» ֆիլմը մեծ էկրաններին է. լուսանկարներ

Դերասանուհու երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլել նրա հասցեին:

«Շքեզ ու սիրելի Նազենի», « ախր շատ «շորասազն ես», «շատ ճիշտ եք, Նազենի ջան», «իդեալական ես»,-գրել են էջի հետևորդները:

Նշենք, որ Նազենի Հովհաննիսյանը բավականին ակտիվ է սոցցանցերի իր էջերում։ Նրա Instagram-ի էջի հետևորդների թիվը հատել է 396.000–ի սահմանը։

«Ես ինձ երեխա եմ զգում». Նազենի Հովհաննիսյանը՝ լողազգեստով. լուսանկար

Դերասանուհու Facebook-ի պաշտոնական էջին  94.388 օգտատեր է հետևում։