«Միշտ երազել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ լուսանկար ունենալու մասին». Ռաֆայել Երանոսյան

Ճանաչված դերասանը քաղաքական ենթատեքստով հումորային գրառում է արել, որին հաջորդել են ոչ պակաս հումորային մեկնաբանությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի դերասան Ռաֆայել Երանոսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել դերասան Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որին կից հումորային գրառում է արել։

«Միշտ երազել եմ ֆոտո ունենամ Լևոն Տեր Պետրոսյանի հետ… »,- լուսանկարին կից գրել է դերասանը:

Հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը: Նրանք Լևոնին նմանեցրել են «Ալադին» մուտֆիլմից հայտնի  Ջինի հետ: Ոմանք էլ կատակել են, թե դերասանի երազանքը կատարվել է, բայց Լևոն Տեր Պետրոսյանի «կլոնի» հետ:

Գյումրեցի դերասանները եղել են Ղրիմում. նրանց ֆիլմն ընդգրկվել է 10 լավագույնների ցանկում

Նշենք, որն Ռաֆայել Երանոսյանը 2006թ. ավարտել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիան և սկսել աշխատել Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասան: Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում: Նկարահանվել է «Քրմուհի» (2007թ.), «Ալա Բալա Նիցա» (2011թ.) և այլ ֆիլմերում, «Կարգին հաղորդում» (2007-10թթ), «Կարգին սերիալ» (2010-13թթ), «No comment» (2013թ.) և այլ հումորային նախագծերում, հոլովակներում: Ռադիոյում վարել է «Բարի առավոտ» հաղորդումը: Խաղացել է «Կաբառե», «Արմմագեդոն», «Նազար, Նազար, մինչև վերջ» և այլ ներկայացումներում: 2011թ-ից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «32 ատամ» հումորային նախագծում` որպես դերասան: Վերջերս մեծ էկրաններին բարձրացավ «Ազնիվ գողեր» ֆիլմը, որում դերասանը գլխավոր դերակատարների ցանկում էր: