ՌԱԴԻՈ

Հարությունով. «Իշխանությունը չունի կադրային ռեսուրս, որով կղեկավարի ուժային կառույցները»

Փորձագետ Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական փոփոխության նախագծին, որով առաջարկվում է ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները ներառել քաղաքական պաշտոնների անվանացանկում:
Sputnik
Հարությունով. «Իշխանությունը չունի կադրային ռեսուրս, որով կղեկավարի ուժային կառույցները»

Հարությունովի կարծիքով՝ միջազգային պրակտիկայում երկու մոդելն էլ գոյություն ունի: Կա տարբերակ, երբ պրոֆեսիոնալներն են նշանակվում համակարգից, իսկ մյուս տարբերակի համաձայն՝ օրինակ եվրոպական երկրներում ուժային կառույցներում պաշտոնավարում են կողքից եկած քաղաքական անձինք: 

Հինգ ոստիկանի մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման համար

«Փորձը ցույց է տալիս` քաղաքական անձանց ներգրավման դեպքում պրոֆեսիոնալիզմի անկում տեղի չի ունենում: Մեզ մոտ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ում կնշանակեն համապատասխան պաշտոններում: Մյուս կողմից հարցը պայմանավորված է քաղաքական անհրաժեշտությամբ: Պարզապես ուժային կառույցների պարագայում կա որոշակի քաղաքական վերնախավ, որն օտար է պետական ապարատում և ուժային կառույցներում արդեն ձևավորված խմբավորումներին, հետևաբար, առաջանում է խնդիր, թե ինչպես պետք է դա վերահսկել»,- նշել է Դավիթ Հարությունովը: 

Փորձագետի դիտարկմամբ՝ ինչ-որ տեղ իշխանությունը նաև այլընտրանք չունի և ինչ-որ իրավիճակում ստիպված ուժային կառույցներում կողքից մարդկանց ներգրավել՝ դրանք ղեկավարելու համար:

Բոլոր սպառնալիքները վերացել են. ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Ըստ նրա՝ նոր իրավիճակում իշխանությունը չունի կադրային ռեսուրս, որպեսզի պրոֆեսիոնալ կերպով ղեկավարի վերոհիշյալ կառույցները, որովհետև ժամանակին եղել է ընդդիմություն և նման մարդիկ իրենց շարքերում չեն եղել: 

Դավիթ Հարությունովը կարծում է, որ ներկա իշխանությունները հայտնվել են կոշտ երկընտրանքի առջև. կամ պետք է հարաբերվեն նախկինների հետ՝ կասկածներ հարուցելով հանրության շրջանում, կամ կողքից ինչ-որ մեկին ներգրավեն կառավարման գործընթացում:

Ըստ փորձագետի՝ այդուհանդերձ օրենքը չի երաշխավորում, որ խնդիրը կլուծվի, որովհետև դա երկարատև գործընթաց է: