«Արդշինբանկի» կառավարիչը 122 մլն դրամ է հափաշտակել և փախուստի դիմել

38-ամյա կառավարիչին ոստիկանները որոնում են։ Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. «Արդշինբանկի» «Արտաշատ» մասնաճյուղի տնօրենը հափշտակել է 122 մլն դրամ և փախել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Արտակարգ դեպք Վանաձորում. 4 հոգով կողոպտել են առևտրականին և 30 հազար դոլար հափշտակել

Աղբյուրի հաղորդմամբ` սեպտեմբերի 28-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ից ոստիկանության Արտաշատի բաժնին հայտնել են, որ բանկի դրամարկղից մասնաճյուղի կառավարիչ, Ավշար գյուղի բնակիչ, 38-ամյա Սարգիս Գարեգինյանը խոշոր գումար է հափշտակել:

Ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գարեգինյանին, ինչպես նաև հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:

Գողություն գեղեցկության սրահից. կադրերում հայտնված տղամարդուն որոնում են. տեսանյութ

Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։