Ամենամեծ եզդիական տաճարը գտնվում է Հայաստանում. Արարատ Միրզոյանը շնորհավորել է եզդիներին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում եզդիական հոգևոր տաճարի օծման արարողությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է եզդիական հոգևոր տաճարի օծման արարողությանը։ Այս մասին ԱԺ փոխնախագահը հայտնել է Facebook-ի իր էջում։ Նա ևս մեկ անգամ շնորհավորել է եզդի ժողովրդին «Թաուսե Մալաք և յոթ հրեշտակներ» տաճարի օծման առթիվ և նշել, որ Հայաստանը տուն է եզդի ժողովրդի համար։

«Խորհրդանշական և տրամաբանական եմ համարում, որ աշխարհում ամենամեծ եզդիական տաճարը գտնվում է հենց Հայաստանում։ Հայաստանը տուն է եզդի ժողովրդի համար։ Եզդի ժողովրդի զավակներն իրենց հայ եղբայրների կողքին են եղել բազմաթիվ օրհասական և հերոսական պահերի։ Ցավոք, իրենց նորագույն պատմության ընթացքում հայերի պես եզդիներն էլ են զոհ դարձել ցեղասպան քաղաքականության»,- գրել է ԱԺ փոխնախագահը։

Արթիկցի էլեկտրիկը «Զապորոժեցի» ու «Մոսկվիչի» մասերով ուղղաթիռ է սարքել. մնում է` ճիշտ թռչի

Նա նշել է, որ եզդիական տաճարի մոտ եզդիական ազգային հերոսների կողքին կանգնած են նաև Կոմիտասի ու Անդրանիկի արձանները և հայ-եզդիական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը։

Նշենք, որ եզդիական տաճարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2012 թվականի սեպտեմբերի 29-ին, որը նրանց հոգևոր առաջնորդն հռչակել է ուխտագնացության օր։

Տաճարը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին եզդիական սրբատեղին է։