Զինծառայողի մահվան կապակցությամբ սպանության հատկանիշներով քրգործ է հարուցվել

Արցախի զորամասերից մեկում շարքային զինծառայողի մահվան կապակցությամբ քրգործով նախաքննությունը շարունակվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Այսօր առավոտյան Արցախի զորամասերից մեկում զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչակա կոմիտեն։

Արցախում 20 տարեկան զինվոր է մահացել

«Շարքային Արման Արմենի Լևոնյանի՝ կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` սպանության հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Դեռևս անելիքներ կան. ՊԲ զորամասերում արտակարգ դեպքերի առնչությամբ խորհրդակցություն է եղել

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։

«Սրբի դեմքով կազմակերպությունների` բանակի մասին ասածներն արդարացի չեն». Հովհաննիսյան