Ընդամենը 24 ժամվա ընթացքում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ. Փաշինյան

Հանրապետության պատմության համար աննախադեպ մասշտաբի զորավարժությունների արդյունքներն ավելի քան գոհացուցիչ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 Սեպտեմբեր — Sputnik. Ընդամենը 24 ժամվա ընթացքում ՀՀ-ում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է նրա պաշտոնական կայքը։

Նիկոլ Փաշինյանը գնացել է զորավարժությունների ընթացքին հետևելու. տեսանյութ

Տեղեկացրել էինք, որ վարչապետն այցելել է Սիսիան, ծանոթացել զորավարժությունների ընթացքին։

«Փորձում էին սահմանը հատել, ոչնչացվեցին». հակաահաբեկչական զորավարժություններ. տեսանյութ

«Այս օրերին ՀՀ–ում տեղի են ունենում մեր հանրապետության պատմության համար աննախադեպ մասշտաբի զորավարժություններ:  Դրանց գործնական նպատակը գնահատելն է ոչ միայն մեր ԶՈՒ–ի, այլև ընդհանրապես, մեր հանրության մարտունակության աստիճանը: Կարող ենք արձանագրել, որ դրանց արդյունքներն ավելի քան գոհացուցիչ են»,–ասել է նա։

Հակառակորդի նախահարձակ գործողությունը չեզոքացված է. զորավարժությունները շարունակվում են

Վարչապետի խոսքով`  ընդամենը 24 ժամվա ընթացքում ՀՀ–ում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ, այսինքն` Զինված ուժերի թվաքանակը կրկնապատկվել է: Եվ դա, ըստ նրա, տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ ՀՀ պահեստազորում գրանցված քաղաքացիները շատ արագ, պատրաստակամորեն և վճռական արձագանքել են կառավարության կոչին և զինվորագրվել ՀՀ պաշտպանությանը:

Նա նշել է, որ զորավարժությունների մեկնարկից հետո 24 ժամվա ընթացքում ՀՀ զինկոմիսարիատներում քաղաքացիների հերթեր են գոյացել, որոնք շտապել են իրենց պարտքը կատարել հայրենիքի առաջ:

«Սա չափազանց կարևոր է, որովհետև արդեն կարող ենք ասել, որ այս զորավարժությունները մեզ տվեցին վստահություն, որ ՀՀ ԶՈՒ–ն մարտունակ է, ՀՀ հանրությունը մարտունակ է։ Եվ մենք միասին կարող ենք լուծել մեր առաջ դրված խնդիրները՝ ՀՀ՝ մեր հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու հարցում»,–ասել է նա։

Նա նկատել է, որ զորավարժությունների մասնակիցները բարձր մարտական տրամադրություն ունեն։ Վարչապետը մաղթել է, որ բոլոր կրակոցները՝ ուղղված պայմանական հակառակորդին, խոցեն պայմանական թիրախները:

Հոլիվուդը հանգստանում է. «Բաղրամյան» զորավարժարանում հակաահաբեկչական զորավարժություններ են

Հիշեցնենք, որ ՀՀ–ում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ռազմավարական զորավարժություններ են անցկացվում։