Խորհրդակցություն կառավարությունում. Հակակոռուպցիոն կոմիտեին առնչվող հարցեր են քննարկվել

Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի գործունեության արդյունավետության առումով կարևոր է  համակարգում փորձառու մասնագետների ներգրավումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 Սեպտեմբեր - Sputnik. Կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Մեր պայքարը ձեր թալանին վնաս չէ. կոռուպցիայի դեմ 18-ամյա պայքարի նոր սկիզբը

«Քննարկումը տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Քննարկումը ծավալվել է, մասնավորապես, ռազմավարությամբ նախատեսված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման շուրջ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանը, գործունեության շրջանակին և ուղղություններին: Այս համատեքստում քննարկվել են քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթների իրականացմանը, ինչպես նաև այդ նպատակով համապատասխան մասնագետների պատրաստմանը/վերապատրաստմանը, փորձագիտական ներուժի ձևավորմանն առնչվող և այլ հարցեր:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հոկտեմբերին կձևավորվի. ինչ խնդիր կլուծի այն

Կոռուպցիա ասելով նկատի չունենք միայն նախկինը. Փաշինյանն ասել է` ինչպես պայքարել դրա դեմ

Վարչապետ Փաշինյանը նկատել է՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի գործունեության արդյունավետության առումով կարևոր է այդ համակարգում որակյալ և փորձառու մասնագետների ներգրավումն ու պատրաստումը, իրավապահ մարմինների միջև սերտ համագործակցությունը և փորձի փոխանակումը: Նա կարևորել է Հակակոռուպցիոն ռազմավարության համապարփակ մշակմանը միտված շահագրգիռ միջգերատեսչական քննարկումները։