Տարեցների ու լռության գյուղը. ինչպես են Լիճքում աստիճանաբար մոռանում մանկան ծիծաղը

Լիճքը տարբերվում է ոչ միայն իր բացառիկ գեղեցկությամբ, այլ նաև մարդկանցով։ Այստեղ ապրում են միայնակ, բայց հոգատար ծերունիներ, որոնք պատրաստ են զրուցել, հյուրասիրել և նույնիսկ որդեգրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Սյունիքի մարզի Լիճք գյուղը խիստ տարբերվում է երկրի շատ գյուղերից։ Այստեղ խնձոր չեն գողանում, ապակիները գնդակներով չեն կոտրում։ Միշտ լռություն է, իսկ մանկական ծիծաղի արձագանքը լեռներում չի տարածվում։ Այս գյուղում երեխաներ չկան։

Տարեցների ու լռության գյուղը. ինչպես են Լիճքում աստիճանաբար մոռանում մանկան ծիծաղը

Գյուղում ընդամենը 67 մարդ է ապրում, բոլորն էլ` պատկառելի տարիքի։ Նրանք քայլում են նեղլիկ փողոցներով և հոգ տանում իրենց տների մասին։ Բնակիչները Լիճքն անվանում են «մեծ ծերանոց», բայց գյուղում մթնոլորտը ճնշող չէ։ Հակառակը` գյուղ մտնելիս հյուրերին դիմավորում են «Շատ շարժվել` երկար ապրել», «Չգիտես, մի վնասիր», «Կա առողջություն, կա կյանք» գրություններով, որոնք ավտոտնակների վրա գրել է գյուղից հեռացած բնակիչներից մեկը։

Տարեցների ու լռության գյուղը. ինչպես են Լիճքում աստիճանաբար մոռանում մանկան ծիծաղը

Երբեմն աչքի են ընկնում կանաչ աղբամանները, որոնք, չգիտես ինչու, ասոցացվում են մանկապարտեզի հետ։ Եվ, իհարկե, գյուղի «տեսարժան վայրը» խանութն է` «Խաչիկի մոտ» ուրախ ցուցանակով։ Խանութպանը պատմում է, որ անվանումը հորինել են գյուղի բնակիչները։ Երբ եկել է «ռեկլամիստը» (ցուցանակի դիզայները), խանութպանը տեղում չի եղել։ Խանութի մոտ հավաքված տղամարդիկ առաջարկել են գրել են «Խաչիկի մոտ» անվանումը։

Տարեցների ու լռության գյուղը. ինչպես են Լիճքում աստիճանաբար մոռանում մանկան ծիծաղը

Խանութ այցելում են գյուղի բոլոր բնակիչները, բայց այստեղ ամենասպասված այցելուն 80–ամյա տիկին Օլյան է. 3 դուստր, 9 թոռ և 10 ծոռ ունի, բայց մենակ է ապրում։ Օլյա տատիկն առաջին հայացքից աշխույժ և ուրախ կին է։ Նա պատմում է, թե ինչպես է մայրն իր կամքին հակառակ ամուսնացրել իրեն, բայց ամուսինը` Արամը, այնքան լավ է պահել, որ գյուղի բոլոր կանայք նախանձել են իրեն։

Տարեցների ու լռության գյուղը. ինչպես են Լիճքում աստիճանաբար մոռանում մանկան ծիծաղը

«53 տարի միասին ենք ապրել։ Նա ինձ սիրում էր, խանդում, հոգատար էր։ Արամն արդեն 10 տարի է չկա։ Իհարկե, կարոտում եմ, բայց չեմ սիրում իմ տխրությունը պարտադրել ուրիշներին, դրա փոխարեն տնային գործերով եմ զբաղվում, երեխաներիս համար չրեր, պահածոներ և քաղցրեղեն եմ պատրաստում»,– ասում է նա և ցույց տալիս մաքրությունից փայլող տունը, չորացող անուշահամ լավաշը, կոնֆետ հյուրասիրում և առաջարկում մնալ իր տանը։

Տարեցների ու լռության գյուղը. ինչպես են Լիճքում աստիճանաբար մոռանում մանկան ծիծաղը

Նա սիրով պատմում է իր զարմիկի` Վասիլի մասին, որը Խաչիկի հայրն է։ Ասում է` իր բախտը բերել է, քանի որ միշտ պաշտպանել է իրեն, իսկ հիմա ոչ միայն չի թողնում ձանձրանա, այլ նաև հոգ է տանում, ինչպես մանուկ հասակում։ Մենք փոխանցում ենք Օլյա տատիկի խոսքերը Վասիլ պապիկին, նա գոհ ժպտում է և կամաց ասում. «Նա արժանի է դրան»։ Այնուհետև կանչում է Խաչիկին և նրանք միասին լրագրողներին առաջարկում են գնալ այգի, որպեսզի համտեսեն տեղական բրենդ Լիճքի տանձը։

Տարեցների ու լռության գյուղը. ինչպես են Լիճքում աստիճանաբար մոռանում մանկան ծիծաղը

«Ամոթ է գալ Լիճք  և տանձ չուտել», – ասում է Խաչիկը և կնոջը` Նառային հասկացնում, որ սուրճ եփի։

Խաչիկը գյուղում չի ապրում։ Նա ամեն օր գյուղ է գալիս ծնողների մոտ, բացում խանութը, չէ որ գյուղի տարեց բնակիչները չեն կարող ուրիշ տեղից առևտուր անել։ Նրա «նիսյայի» տետրում գրված են գրեթե բոլոր բնակիչների անունները և պարտքի չափը։ Նա խոստովանում է, որ սիրում է գյուղը և կուզեր ապրել այստեղ, բայց Լիճքում դպրոց չկա, իսկ կինը բուժքույր է աշխատում Մեղրիում։ Այդպես նրանք ստիպված են շաբաթվա մեծ մասն անցկացնել քաղաքում, հանգստյան օրերը` գյուղում։

Տարեցների ու լռության գյուղը. ինչպես են Լիճքում աստիճանաբար մոռանում մանկան ծիծաղը

«Գյուղը կամաց–կամաց դատարկվում է։ Շատ տներ կան, որտեղ վաղուց լույս չի վառվել։ Այդ ամենը տխուր է, բայց միգուցե ինչ–որ բան փոխվի, իզո՞ւր ենք եկեղեցու համար նոր դուռ պատվիրել։ Այնտեղ դեռ շատ սերունդներ են աղոթելու»,– ասում է Խաչիկը։

Տարեցների ու լռության գյուղը. ինչպես են Լիճքում աստիճանաբար մոռանում մանկան ծիծաղը

Ինչպես պնդում են բնակիչները դատարկության պատճառը աշխատատեղերի բացակայությունն է և ծանր սոցիալական պայմանները, դրա հետ մեկտեղ նրանք դեմ են մոտակայքում գտնվող հանքի շահագործմանը։ Տատիկները և պապիկները վստահ են, որ այն վնաս է հասցնում ամբողջ մարզին ու երկրին, իսկ նրանք ուզում են, որպեսզի իրենցից հեռու ապրող երեխաները և թոռները ոչ միայն լավ կրթություն ստանան, այլ նաև մաքուր ջուր խմեն ու առողջ լինեն։