ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Երեկ երեկոյան 25–ամյա հարսին դանակահարած սկեսուրը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժինը հաղորդում է ստացել, որ Նոր Խարբերդի առանձնատներից մեկում 52-ամյա կինը դանակով հարվածել է 25-ամյա մի աղջկա: Քիչ անց հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխել 25-ամյա աղջկան»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ աղջկան մարմնական վնասվածք պատճառած կինը նրա սկեսուրն է: Կինը դանակով հարվածել է հարսին կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ:
Կրակոցներ Էջմիածնում. երիտասարդը շների՞ն է կրակել
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 28-ին, ժամը 01։30-ին 52-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանություն և ձերբակալվել:
Դանակն առգրավվել է: Կատարվում է նախաքննություն: