«Այս շունը գիտակցված է երգում»․ զվարճալի տեսանյութ

Զվարճալի շնիկն ու փոքրիկը երգ ու պարով ուրախ համերգ են կազմակերպել տանը։ Համացանցում հայտնված տեսանյութը կարող է աշնանային այս երեկոյին բարձրացնել բոլորի տրամադրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Շունը և փոքրիկը որոշել են սրտանց ուրախանալ՝ ժամանակ անցկացնելու հիանալի միջոց գտնելով։

Սագն օգնում է փոսից հանել փոքրիկի հողաթափը. զվարճալի տեսանյութ

Կադրերում երևում է, թե ինչպես է ծիծաղելի շունը հարվածում ստեղներին՝ ինչ-որ մեղեդի նվագելով։ Ընդ որում, երաժշտությունն ակնհայտորեն բխում է նրա սրտից։ Շունը ոչ միայն «նվագում» է, այլ նաև երգում՝ պատմելով իր «շան կյանքի մասին»։ Այդ ամենի հետ մեկտեղ շունը երաժշտությանը համահունչ թափահարում է պոչիկը։ Դա վկայում է այն մասին, որ նա անասելի հաճույք է ստանում այդ ամենից։

«Վալենտի՛ն, աչքերիս նայիր». «մռութ» կոկեր-սպանիելը հուզում է բոլորին. զվարճալի տեսանյութ

Փոքրիկը որոշում է հետ չմնալ և ակտիվ մասնակցություն ունենալ համերգին։ Նա ակտիվորեն պարում է՝ ծիծաղելի շարժումներ անելով ընկերոջ «երաժշտության» տակ։

Nobody has ever had as much fun at a party as these two are having at this party from r/aww

«Այս շունը գիտակցված է երգում», «Կուզեի, որ ինձ հրավիրեն այս երեկույթին», «Լավագույն դուետ», - նման մեկնաբանություններ են թողել օգտատերերը։

Ինչպես է գող կատուն գումար «թռցնում» տիրոջ պայուսակից. զվարճալի տեսանյութ

«Նա վայելում է իր կյանքի լավագույն ժամանակը» անվանումով հոլովակը հազարավոր լայքեր է հավաքել Reddit կայքում։