ՌԱԴԻՈ

Սմբատյան․ «Կոմիտասը փոխեց մեր մտածելակերպը, մեր մտահորիզոնի մասշտաբայնությունը»

Դիրիժոր, ջութակահար Սերգեյ Սմբատյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է երգահան, կոմպոզիտոր, ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի և նրա թողած մշակութային ժառանգության մասին։
Sputnik

 

Սմբատյան․ «Կոմիտասը փոխեց մեր մտածելակերպը, մեր մտահորիզոնի մասշտաբայնությունը»

Սերգեյ Սմբատյանի խոսքով` Կոմիտասը մեզ տվել է հնարավորություն, որ մենք ունենանք մերը։

«Կոմիտասը փոխեց մեր մտածելակերպը, մեր մտահորիզոնի մասշտաբայնությունը»,-ասում է Սմբատյանը։

Հայ կոմպոզիտորների գործերը կներառենք Մալթայի սիմֆոնիկ նվագախմբի ելույթներում. Սմբատյան

Ըստ նրա` Կոմիտասը հատուկ տեղ ունի, քանի որ այն երաժշտական պատկերը, որ կարելի է լսել նրա ստեղծագործության մեջ ուղերձ է, որը պետք է կարողանալ ընկալել, և ամեն մեկը կարող է դա հասկանալ ըստ իր մտածողության հորիզոնի։

Դիրիժորը նշում է, որ ամենամեծ ձեռքբերումներից մեկն այն է, որ Կոմիտասն ավելի գլոբալ մտածելու հնարավորություն տվեց մեզ։

«Նա` որպես անձ, սիմվոլն է այն բանի, թե ոնց պետք է մարդ լինի և ոնց պետք է մտածի։ Կարդալով Կոմիտասի մասին` հասկանում ենք, որ նա եղել է շատ կոմունիկացված, իմացել է տարբեր լեզուներ, շփվել է աշխարհի հետ և աշխարհը ընդունել է նրան»,–պատմում է Սմբատյանը։

Նրա խոսքով՝ Կոմիտասին մենք պետք է նայենք որպես հերոսի, որը փոխեց մեր ազգի հնարավորությունները, և նման մեծ մարդու 150–ամյակը հայ ազգի համար մեծ տոն է։