ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության զորքերի մոտակայքում «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի սյանը. կան տուժածներ, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ–ը։
ՃՏՊ–ի մասին ահազանգը նախարարությունում ստացվել է սեպտեմբերի 27-ին, ժամը 02։22-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Սյանը բախվելուց հետո վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:
Վթար շտապօգնության մեքենայի մասնակցությամբ. վիրավորներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
Փրկարարներն ուղևորին (տվյալները չի հաջողվել պարզել) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ: