«Կույրերը մեծ քաղաքում» նախագիծը հեղինակավոր մրցանակ ստացավ Երևանում

Տեսողության խնդիր ունեցող երեք մարդկանց պատմությունները համաշխարհային ճանաչում ստացան։ «Ռոսիա սեգոդնյա» ՄԳՏ–ի ինովացիոն ժուռնալիստիկայի կենտրոնի ղեկավար Իվան Գրոմովը խոսել է մրցանակի նշանակության և կույրերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. ՌԻԱ Նովոստիի «Կույրերը մեծ քաղաքում» նախագիծը Երևանում անցկացվող IPRA Golden World Awards –2019 միջազգային մրցանակի արժանացավ «Ավանդական և նոր ԶԼՄ–ների ինտեգրում» անվանակարգում։ Հատկանշական է, որ դա VR (VR, virtual reality — վիրտուալ իրականություն) նախագիծ է։

«Կույրերը մեծ քաղաքում» նախագիծը հեղինակավոր մրցանակ ստացավ Երևանում

IPRA GWA մրցանակը շնորհում է 1955 թվականին հիմնադրված Հասարակայնության հետ կապերի միջազգային ասոցիացիան (IPRA)։ PR IPRA–ն ամեն տարի մրցանակներ է հանձնում աշխարհի լավագույն կոմունիկացիոն նախագծերին` գնահատելով բարդությունը, ստեղծագործական մոտեցումն ու յուրահատկությունը։

«Կույրերը մեծ քաղաքում» նախագիծը հեղինակավոր մրցանակ ստացավ Երևանում

«Ռոսիա սեգոդնյա» ՄԳՏ–ի ինովացիոն ժուռնալիստիկայի կենտրոնի ղեկավար Իվան Գրոմովը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դժվար է գնահատել մրցանակի կարևորությունը, քանի որ այն ներքին մոտիվացիա է տալիս։

«Մենք Ռուսաստանում մրցանակներ էինք ստանում, բայց կարծում էինք, որ նման նախագծերն այդքան շատ չեն, ու հենց այդ պատճառով ենք հաղթում։ Բայց երբ բարձր մրցակցության պայմաններում բազում հիանալի նախագծերի միջից միջազգային մրցանակ ես ստանում, իսկապես ոգեշնչվում ես, պատրաստ ես էլ ավելի լավ աշխատել», – ասաց նա։

«Կույրերը մեծ քաղաքում» նախագիծը հեղինակավոր մրցանակ ստացավ Երևանում

Նրա խոսքով` նախագծի գլխավոր հաղթանակը հերոսներն են, նրանց պատմությունների շնորհիվ հնարավոր է բարձրաձայնել կույրերի ու վատ տեսնողների խնդիրները, քանի որ նրանց համար ամեն օրը փորձության է նման։ Նրանց կյանքի նման օրերից մեկն էլ հիմք է դարձել «Կույրերը մեծ քաղաքում» նախագծի համար։

«Կույրերը մեծ քաղաքում» նախագիծը հեղինակավոր մրցանակ ստացավ Երևանում

«Ու եթե մի քանի տարի առաջ վավերագրական ռեկոնստրուկցիան ու կույրերի աշխարհ խորասուզվելը ֆանտաստիկա էին թվում, ապա այսօր վիրտուալ իրականությունն անում է դա։ Դրանից հետո երևում է կատարած աշխատանքի ծավալը։ Դա մի ամբողջ աշխարհ է։ Եվ դա ոգեշնչում է», – ասաց Գրոմովը։

«Կույրերը մեծ քաղաքում» նախագիծը հեղինակավոր մրցանակ ստացավ Երևանում

Նշենք` «Կույրերը մեծ քաղաքում» նախագիծը մշակվել է Ն.Ա. Օստրովսկու անվան «Ինտեգրացիա» մշակութային կենտրոնի հետ։

Նախագիծն արդեն հասանելի է РИА.Lab հավելվածով, որը կարելի է ներբեռնել iOS–ով AppStore–ի ու Android–ի համար Google Play–ում։ Դիտելու համար անհրաժեշտ է վիրտուալ իրականության ցանկացած տեսակի, այդ թվում` ստվարաթղթե ակնոց։