Հարբած ու ծեծված. Երևանում կնոջը տեղափոխել են հիվանդանոց

Կնոջը հիվանդանոց տեղափոխվելուց հետո բուժհաստատություն են եկել ոստիկանության ծառայողներ, որոնք էլ պարզում են կատարվածի հանգամանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Մարմնի տարբեր հատվածներում, նաև դեմքի վրա վնասվածքներով երեկ գիշեր Երևանում մի կին է հոսպիտալացվել։

Պատահար Իսակովի պողոտայում. կան տուժածներ

Sputnik Արմենիայի տեղեկություններով` կինը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։ Նրան հիվանդանոց է հասցրել շտապօգնության մեքենան։

1-03 ահազանգողը պատահական անցորդ է եղել, որը նրան տեսել է շենքի բակում ընկած` անօգնական վիճակում։ Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ նրան դաժան ծեծի է ենթարկել մի տղամարդ։ Առայժմ հայտնի չէ, թե նա ինչ հարաբերությունների մեջ է գտնվել այդ տղամարդու հետ։

Մեր տեղեկություններով՝ նրա հիվանդանոց տեղափոխվելուց հետո բուժհաստատություն են եկել ոստիկանության ծառայողներ, որոնք էլ պարզում են կատարվածի հանգամանքները։