ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության (ԵՔՔՎ) Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 21-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում անհայտ անձը, Երևան քաղաքում գործող գեղեցկության սրահից գաղտնի հափշտակել է Երևանի 31-ամյա բնակչուհուն պատկանող դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար՝ պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:
Ես ոճրագործ չեմ, կարիքը ստիպել է, և ես գողություն եմ արել. զրույց դատապարտյալի հետ
Դեպքի առթիվ 30.06.19թ.-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի տեսախցիկների տեսագրությունը, որը ֆիքսել է առերևույթ հանցագործություն կատարած անձին:
Միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, ՔԿ–ն խնդրում է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Կողոպուտ` օրը ցերեկով. հաջողված և չհաջողված բանկային գողություններ` հայերի մասնակցությամբ