ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում գերծանր քաշային Գոռ Մինասյանը 212 կգ արդյունքով պոկում վարժությունում նվաճեց արծաթե մեդալ:
Գերծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացնում են երկու ծանրորդներ: Բացի Գոռ Մինասյանից, հարթակ դուրս եկավ նաև Ռուբեն Ալեքսանյանը, որը պոկում վաժությունում կարողացավ գլխավերևում պահել 192 կգ:
Այդ արդյունքով Ալեքսանյանն առաժմ վեցերորդն է:
Ծանրամարտի աշխարհի առաջնություն. Հակոբ Մկրտչյանը պոկում վարժությունում չորրորդն է
Պոկում վարժությունում աշխարհի 220 կգ բարձրացնելով ու նոր ռեկորդ սահմանելով՝ չեմպիոն հռչակվեց վրացի Լաշա Տալախաձեն:
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սամվել Գասպարյանը վաստակեց փոքր բրոնզե մեդալ
Նշենք, որ տղամարդկանց աշխարհի առաջնությունը Թաիլանդում մեկնարկել է սեպտեմբերի 18–ին։