Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը` բրոնզե մեդալակիր

Հայաստանի տղամարդկանց հավաքականն ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց չորրորդ տեղը` նվաճելով 4 ոսկե, 4 արծաթե և 4 բրոզե մեդալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Թաիլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանն այսօր գերծանր քաշային Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը հրաշալի ավարտ ապահովվեցին ծանրամարտի Հայաստանի հավաքականի ելույթներին: Երկամարտի 460 կգ արդյունքով Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Ռուբեն Ալեքսանյանը երկամարտի 437կգ արդյունքով եզրափակեց լավագույն եռյակը:

Գոռ Մինասյանը պոկում վարժությունում դարձավ աշխարհի փոխչեմպիոն

Թաիլանդի Պատայա քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Մրցումների վերջին օրը աշխարհի չեմպիոնը որոշվեց գերծանր քաշային կարգում, որում Հայաստանը ուներ երկու ներկայացուցիչ՝ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: Պոկում վարժությունից հետո Մինասյանը 212կգ արդյունքով երկրորդն էր, իսկ Ալեքսանյանը 192 կգ արդյունքով վեցերորդը:

Հրում վարժությունում հայ ծանրորդները հիանալի շարունակություն տվեցին իրենց ելույթներին: Ռուբեն Ալեքսանյանը հետ բերեց պոկում վարժության ժամանակ կորցրած կիլոգրամներն ու, գլխավերևում պահել 245 կգ-ը, երկամարտում ապահովեց բրոնզե մեդալը:

Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի կրկնակի չեմպիոն է

Գոռ Մինասյանը նույնպես հիացրեց` օգտագործելով իր բոլոր մոտեցումները: Ի վերջո, Գոռը բարձրացրեց 248 կգ և երկամարտի 460 կգ արդյունքով նվաճեց աշխարհի փոխչեմպիոնի կոչումը: Հայաստանի տղամարդկանց հավաքականն ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց չորրորդ տեղը` նվաճելով 4 ոսկե, 4 արծաթե և 4 բրոզե մեդալ:

Իսկ աշխարհի չեմպիոնի կոչումը` աշխարհի նոր ռեկորդներով` 220 կգ պոկում, 264` հրում և 484 կգ երկամարտի արդյունքով նվաճեց վրացի Լաշա Տալախաձեն