Ազգային ժողովը մտադիր է ուսումնասիրել մետաղական հանքավայրերի ֆինանսական հաշվետվությունները

Քննիչ հանձնաժողովի կազմը կորոշվի հոկտեմբերի 1-ին: Հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությոսւնը պատգամավորներինն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Ազգային ժողովում ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով։ Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Քանի կանք, ոչ մի հանք». բողոքի երթ Երևանում. տեսանյութ

ԱԺ նախագահը հայտնել է, որ նորաստեղծ հանձնաժողովը զբաղվելու է հանքարդյունաբերության ոլորտի, ավելի կոնկրետ` մետաղական հանքարդյունաբերության ոլորտում հնարավոր չարաշահումների հայտնաբերմամբ։

«Այն կուսումնասիրի մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը»,– հայտնել է Միրզոյանը։

Հայաստանում կստուգվեն բոլոր 27 հանքերը, այդ թվում` «դեղին գետը». նախարար

Նշենք, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, ինչպես նախատեսված է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով։

ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված որոշման համաձայն, քննիչ հանձնաժողովի անդամների թիվը կսահմանվի Ազգային ժողովի որոշմամբ: Այդ նախագիծը կքննարկվի հոկտեմբերի 1-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում։