ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօր կողոպուտի դեպք է գրանցվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան` ժամը 06:50-ի սահմանում։
4 անհայտ անձինք, որոնցիցի մեկը՝ դիմակավորված, մոտեցել են Վանաձորի բնակիչ Գագիկ Ս.-ին, որն այդ պահին փորձել է միացնել իր ավտոմեքենայի շարժիչը, և, բռնություն կիրառելով, նրանից հափշտակել են 30 հազար ԱՄՆ դոլար:
Կայքի տեղեկություններով` հարձակման ենթարկված քաղաքացին Վանաձորում զբաղվում է առևտրով:
Գողություն գեղեցկության սրահից. կադրերում հայտնված տղամարդուն որոնում են. տեսանյութ
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննիչները միջոցներ են ձեռնարկում հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: