Սյունիքում ծառագողեր են հայտնաբերվել. գործողություններին մասնակցել է նաև անտառապահը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների բացահայտած փաստերը փոխանցվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Սյունիքում ծառագողության հերթական դեպքն են գրանցել։

«Սևան ազգային պարկի» անտառագետը ձերբակալվել է

Տեսչության Facebook-ի էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, սեպտեմբերի 26-ին, ժամը 21:00-ի սահմաններում Սյունիքի մարզի Կապան-Գորիս ճանապարհի «Կատարի» կոչվող հատվածում տեսչության Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները հայտնաբերել են «ZIL 131» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենա՝  բեռնված մոտ 11 մ3 փայտանյութով:

Հայտնաբերման պահին հատված ծառերը փորձել են տեղափոխել մեկ այլ ավտոմեքենա, բայց չեն հասցրել։ Գործողություններին մասնակել է նաև «Սյունիքի անտառտնտեսության» մասնաճյուղի Շուռնուխ անտառպետության անտառապահ Տ.Հակոբյանը:

«Դիլիջան Ազգային Պարկի» գործով մեղադրանք է առաջադրվել 20 պաշտոնատար անձանց

Տեսչության աշխատակիցները պահանջել են փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր, որոնք, սակայն, Հակոբյանի մոտ չեն եղել։

Ծեծի են ենթարկվել «Դիլիջան ազգային պարկի» անտառապահները

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն: