Քարդաշյանը պատրաստվում է Հայաստանում աշխատատեղեր բացել. նա ներկայացրել է ծրագրերը

Հայաստանում շատերի մոտ հարց է ծագել` ինչո՞ւ է Քիմ Քարդաշյանը մասնակցում WCIT–ին։ Սոցիալական ցանցերում անընդհատ քննարկվում է այդ թեման։ Բայց, թվում է, հեռուստաաստղը դեռ շատ կզարմացնի ինչպես իրեն սիրողներին, այնպես էլ աշխատողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մտածում է, թե ինչպես նպաստի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Այդ մասին նա գրել է Twitter–ում` մեկնաբանելով իր գալիք այցը Հայաստան։

Քիմ Քարդաշյանը կրկին գալիս է Հայաստան

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քարդաշյանը կդառնա WCIT գլխավոր զեկուցողներից մեկը. Հայաստանում միջոցառումն առաջին անգամ տեղի կունենա։

«Երկու շաբաթից գնում եմ Հայաստամ։ Մտածում եմ` ինչպես օգնեմ առևտրային ոլորտը զարգացնելու և հայերի համար նոր աշխատեղեր բացելու, ինչպես նաև @skims արտադրանքի առաջխաղացման հարցում»,– գրել է նա։

Skims ներքնազգեստի ապրանքանիշը Քիմը գործարկել է վերջերս։ Ներկայացնելով ապրանքանիշի փիլիսոփայությունը` նա նշել է, որ նպատակ ունի որակյալ ներքնազգեստը հասանելի դարձնել սոցիալական բոլոր շերտերի համար։

Պատասխան թվիթներում Քիմին շնորհակալություն են հայտնել` Հայաստանն աշխարհում հանրահռչակելու համար։

«Մերն ես». Քիմ Քարդաշյանը խմբագրել է լուսանկարը` գովազդելով հայկական հավելվածը

«Շնորհակալություն։ Ես շատ եմ աշխատել այս ուղղությամբ և հուսով եմ, որ իմ այցը Հայաստան կպսակվի հիանալի նորություններով, քանի որ վիթխարի ծրագրեր ունեմ»,– պատասխանել է Քիմը։

Նշենք, որ Skims–ում չկան գերթանկարժեք ներքնազգեստներ։ Առաջին երկու շաբաթներին  ապրանքանիշի վաճառքի ցուցանիշն ապշեցուցիչ է. Քիմն արդեն հարստացել է երկու միլիոն դոլարով։

Առաջին անգամ օնլայն վաճառքը ժամանակավորապես դադարեցվել է, որովհետև կայքը չի դիմացել այցելությունների ծանրաբեռնվածությանը։

Skims–ի առաջին գովազդային արշավում նկարվել է 64–ամյա Էլիս Մարի Ջոնսոնը, որը 1996թ–ին դատապարտվել է թմրանյութեր պահելու համար և բանտից դուրս է եկել Քիմ Քարդաշյանի օգնությամբ։